Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Պարագվայի ուժայինները սատարում են պաշտոնանկ արված նախագահին

Պարագվայի ուժայինները սատարում են պաշտոնանկ արված նախագահին
02.07.2012 | 12:16

Պարագվայի զինված ուժերը և ոստիկանությունը կիրակի հայտարարել են իմպիչմենթի հետևանքով պաշտոնից հեռացված նախագահ Ֆերնանդո Լուգոյին իրենց աջակցության մասին: Բանակը և ոստիկանությունը դատապարտում են պատգամավորների նախաձեռնած գործընթացը, որը հանգեցրել է երկրի նախագահի պաշտոնանկությանը: Ուժայինների ընդունած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում ընդունվել է առանց հանրային քննարկումների և Պարագվայի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ինչը նշանակում է, որ երկիրը լուրջ հետընթաց է արձանագրել ժողովրդավարական գործընթացներում:
Լուգոյի իմպիչմենթից հետո պետության ղեկավարի պարտականությունները մինչև 2013 թ. ապրիլը փոխանցվել են փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն: Պարագվայի խորհրդարանի գործողությունները քննադատել են շատ եկրներ: Մի շարք պետություններ հետ են կանչել իրենց դեսպաններին:
Նշենք, որ Լուգոյի իմպիչմենթի պատճառ է դարձել հունիսի 15-ին հողազուրկ գյուղացիների և ոստիկանության միջև բախումը, որի  հետևանքով զոհվել է 17 մարդ:

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ